ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Խաչատրյանի փառատոնի ընթացքում հանդս կգա Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը

Խաչատրյանի փառատոնի ընթացքում հանդս կգա Համբուրգի պետական օպերայի մենակատար Վլադիմիր Բայկովը
28.11.2017 | 14:21

Խաչատրյանի 5-րդ փառատոնի նոյեմբերի 30-ի համերգի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացնելու է միանգամից երկու հայաստանյան պրեմիերա՝ Ալեքսանդր Սկրյաբինի Սիմֆոնիկ պոեմը և Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 սիմֆոնիան՝ «Բաբի Յար»։ Մենակատար՝ Վլադիմիր Բայկով (բաս)։ Համերգի ընթացքում ելույթ է ունենալու նաև Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի երգչախումբը (խմբավար՝ Ռադիկ Մելիքյան)։

Վլադիմիր Բայկովը երաժշտությամբ զբաղվել է 6 տարեկանից, հաճախ՝ երկարատև ընդմիջումներով։ Ինչպես ինքն է խոստովանում իր հարցազրույցներից մեկում, 13 տարեկանից աստիճանաբար սկսել է հեռանալ երաժշտությունից, քանի որ տարվել է քիմիայով և ավարտելով դպրոցը՝ ընդունվել է Մենդելեևի անվան քիմիական-տեխնոլոգիական համալսարանի քիմիական կիբեռնետիկայի բաժինը։ Սակայն կրթությանը զուգահեռ սկսել է զգալ, որ իրեն ինչ-որ բան է հարկավոր։ Եվ Մենդելեևի համալսարանի 5-րդ կուսրում Բայկովն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա։


Այսօր Բայկովը Համբուրգի պետական օպերայի մենակատարն է: Նա հանդես է գալիս աշխարհի լավագույն համերգասրահներում, աշխատում է մեծահամբավ դիրիժորների հետ։ Նրա կամերային երկացանկում ընդգրկված են Բեթհովենի, Վագների, Շուբերտի, Շումանի, Լիստի, Բրամսի, Վոլֆի, Մենդելսոնի, Գրիգի, Սիբելիուսի, Ֆորեի, Սեն-Սանսի, Դվորժակի, Գլինկայի, Բալակիրևի, Մուսորգսկու, Բորոդինի, Ռիմսկի- Կորսակովի, Չայկովսկու, Տանեևի, Ռախմանինովի, Մեդտերի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Մյասնկովսկու և Սվիրիդովի տարբեր երգերն ու ռոմանսները:


Ի դեպ, մի առիթով Վլադիմիր Բայկովը խոստովանել է, որ կամերային երաժշտությունն իր համար իսկական աստվածային շնորհ է։ Այս երաժշտության մեջ թաքնված է այն գլխավորը, հանուն որի ինքը սկսել է երգել։ Եվ ահա նոյեմբերի 30-ին հայ հանդիսատեսը կկարողանա հաղորդակից դառնալ Բայկովի կատարողական արվեստին։ Նա Երիտասարդական նվագախմբի հետ կներկայացնի Շոստակովիչի «Բաբի Յար» սիմֆոնիան, որի տեքստերի հիմք են դարձել բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի 5 ստեղծագործությունները։

Դիտվել է՝ 1894

Մեկնաբանություններ